Լրահոս
Աշխարհ
13:45
10.04.19
186

Անհավատալի հարստություն

Img default alt hy

Աֆրիկայի ամենահարուստ մարդ համարվող Ալիկո Դանգոթը հայտնել է, որ 10 միլիոն ԱՄՆ դոլլար է կանխիկացրել՝ պարզապես դրա վրա նայելու համար, տեղեկացնում է Independent-ը: Հեռուստատեսային հաղորդման ժամանակ նա պատմել է, որ շատ դժվարությամբ է վաստակել իր առաջին միլիոնը, իսկ մի օր տեսել է, որ արդեն 12-13 միլիարդ ԱՄՆ դոլլար ունի: «Ես գնացի բանկ, 10 միլիոն դոլլար կանխիկացրի, դրեցի մեքենայիս մեջ ու մի քանի րոպե նայեցի վրան: Դրանից հետո, միայն, հասկացա՝ թե ինչ հարուստ մարդ եմ դարձել»: Հաղորդավարի հարցին՝ թե ներկա պահին որքան գումար կա դրամապանակի մեջ, Դանգոթը ասել է. «ոչ մի դոլլար»: