Լրահոս
Միջազգային
13:13
05.02.22
1 630

Ամուսնուն և կնոջը մեղադրել են իրենց երեխաներին գլխատելու մեջ

Img default alt hy

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լանկաստեր քաղաքում ամուսինն ու կինը մեղադրվում են իրենց երկու դեռահաս զավակների գլխատման և ապա մյուս երկու զավակներին գլխատած զավակների դիակների հետ նույն տարածքում արգելափակված պահելու մեջ։ Այս մասին գրում է «The Sun»-ը՝ նշելով, որ ամուսինները չեն ընդունում իրենց մեղսագրված հանցանքները։

Քննության տվյալների համաձայն՝ 34-ամյա Մորիս Ջուել Թեյլորը գլխատել է իր երկու դեռահաս երեխաներին՝ 13 տարեկան աղջկան և 12 տարեկան տղային։

Մի քանի օր շարունակ գլխատված երեխաների դիակները գտնվել են տանը։ Տղամարդը դրանք ցույց է տվել իր երկու կրտսեր երեխաներին, որոնք եղել են 8 և 9 տարեկան։ Նա կրտսեր երեխաներին պահել է փակի տակ, առանց սննդի և ջրի։

Ոստիկանությունը ժամանել է այն ժամանակ, երբ Թեյլորը որոշ ժամանակ աշխատանքի չի գնացել և ահազանգ է հնչել գազի արտահոսքի վերաբերյալ։

Տանը իրավապահների կողմից հայտնաբերվել են երեխաների դիակները։ Ամուսիններին մեղադրանք է ներկայացվել։ Նրանք ձերբակալված են։ Եթե դատարանը կայացնի մեղադրական վճիռ, ապա նրանք կդատապարտվեն 57 տարվա բանտարկության։

Սկզբում կնոջը՝ Նատալի Բրոթվելին, համարել են այս ամենի հետ կապ չունեցող, սակայն որոշ ժամանակ անց նա ևս ձերբակալվել է և նույն մեղադրանքն էլ նրանց է ներկայացվել։