Լրահոս
Տարածաշրջան
19:27
16.08.21
42

Ալիևը ռուսներին կոչ է անում չզինել «պարտության հետ հաշտված» հայերին

Ադրբեջանի նախագահը կրկին սպառնալիքներ է հնչեցրել՝ արձագանքելով Հայաստանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորականները պետք է ոչնչացվեն:

Ալիևը ասել է, որ Բաքուն ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Երևանի հետ ու ակնկալում է, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին:

Ըստ Ադրբեջանի նախագահի, հայ ժողովուրդը հաշտվել է պարտության հետ, քանի որ Հայաստանում անցկացված վերջին ընտրություններում վստահության քվե է ստացել «պատերազմում պարտություն կրած ղեկավարությունը»:

Սյունիքում միջանցք ստանալու համար Բաքուն ամեն ինչի ընդունակ է, ընդհուպ՝ ռազմական գործողություների: Հայ փորձագետները նկատում են, որ Ալիևը չի էլ թաքցնում նոր պատերազմի սպառնալիքի տակ ուզածին հասնելու մտադրությունը: