Լրահոս
Քաղաքական
17:35
01.02.22
131

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

Img default alt hy

Հայաստանի նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ:

ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Ընտանիքի վերամիավորման այս տոնը խաղաղություն և ներդաշնակություն թող բերի Չինաստանի ժողովրդին։ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ սերտ համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կխորացնենք մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները»: