Լրահոս
Միջազգային
16:10
05.02.22
149

Ահազանգ է ստացվել, որ «Շերեմետևո» օդանավակայանում ականներ կան

Img default alt hy

Ահազանգ է ստացվել, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից չվերթներ իրականացնող 4 ինքնաթիռ և տերմինալի տարածքներն «ականապատված են», հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ-ի արտակարգ իրավիճակների ծառայությանը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ահազանգն անհայտ անձից է ստացվել։

«Շերեմետևո օդանավակայան անանուն հաղորդում է ստացվել չվերթ իրականացնող 4 ինքնաթիռի և B տերմինալի՝ ընդհանուր օգտագործման տարածքի ականապատման մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։