Լրահոս
Տարածաշրջան
10:49
21.10.21
50

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ձերբակալված 2 իրանցի վարորդներին

Img default alt hy
«Հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական սկզբունքների համաձայն՝ Իրանի քաղաքացիները հոկտեմբերի 21-ի առավոտյան վերադարձել են իրենց երկիր»,- Aysor.am-ը մեջբերում է Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հայտարարությունից:
 
Սեպտեմբերի 15-ին ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել էին երկու իրանցի վարորդի, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։