Լրահոս
Հայաստան
16:24
07.02.22
515

Ադրբեջանից Հայաստան վերադարձած ութ գերիները հարցաքննվում են Քննչական կոմիտեում

Img default alt hy

Այսօր Ադրբեջանից Հայաստան վերադարձած ութ ռազմագերիներն այս պահին հարցաքննվում են, Aysor.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Հայրենադարձվածները ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում են։

Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է նրանց անունները.
 

Տարզյան Սարգիս

Բալայան Վարդգես

Պետրոսյան Արմեն

Բաբայան Արթուր

Սարգսյան Հմայակ

Գալոյան Գուրգեն

Կյուրեղյան Գրիգոր

Մալոյան Վաղարշակ

 

Վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից է։