Լրահոս
Հայաստան
23:00
26.10.21
80

Ադրբեջանցիները հարվածել են գորիսեցու մեքենայի ապակիներին, հայհոյել վարորդին. տեսանյութ

Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում կանգնեցրել են Գորիսի բնակիչ Արտյոմ Համբարձումյանի մեքենան: Ադրբեջանցի մոտ տասը ոստիկան սկսել են հարվածել մեքենայի ապակիներին, հայհոյել ու ծաղրել՝ փորձել իջեցնել մեքենայից: Շուռնուխ գնացող Արտյոմը դիմել է ռուս սահմանապահների օգնությանը: