Լրահոս
Հայաստան
05:47
17.10.21
40

Ադրբեջանական զինուժը թիրախային կրակ է բացել Երասխի տների ուղղությամբ

Img default alt hy

Հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմանում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են Արարատի մարզի Երասխ համայնքի վրա,- հայտնել է օմբուդսմեն Արման Թաթոյանը: Նրա խոսքով, կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ:

«Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը»,- նշել է Թաթոյանը: Ըստ նրա, հրշեջներն արդեն մեկուսացրել են կրակը: