Լրահոս
Հայաստան
15:39
17.08.21
81

Ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով այս պահին Սոթքի հանքի աշխատանքները դադարեցված են, աշխատակիցները տարհանվել են. Շահնազարյան

Img default alt hy

Ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով այս պահին Սոթքի հանքի աշխատանքները դադարեցված են, աշխատակիցները տարհանվել են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ այս պահին էլ հակառակորդի կրակոցները շարունակվում են։ Թե քանի աշխատակից է հանքի տարածքից տարհանվել, Շահնազարյանը չմանրամասնեց՝ միայն նշելով, որ այս պահին հանքում աշխատանքներ չեն կատարվում։

«Հանքի ուղղությամբ ադրբեջանցիները սկսել են կրակել մոտ 1 ժամ առաջ։ Երեկ երեկոյան ևս կրակել են», - ասել է նա։

Դավիթ Շահնազարյանը միաժամանակ տեղեկացրել է, որ այս պահին հարաբերական հանգիստ վիճակ է Նորաբակ համայնքի ուղղությամբ, այնտեղ կրակոցներ չեն լսվել։