Լրահոս
Իրավական
22:07
31.07.21
46

66 զոհ, 85 գերի, 3 անհետ կորած՝ պատերազմից հետո

Բաքվի դատարանում հայ գերին հուզված խնդրել է իրեն արդարացնել, որովհետև տանը հիվանդ մայր ունի, որի խնամակալը ինքն է, բայց դատավորը 15 տարվա ազատազրկման է դատապարտել նրան:

Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի հայտարարեց, որ վերջին շրջանում Բաքվի բանտերում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներից:

Այդպես նա ցանկանում էր Ալիևին մեղադրել ընդդեմ ռուս խաղաղապահների քարոզչություն անելու համար, փաստացի ինքն էլ դարձավ այդ հակաքարոզչության մասը: Ռազմինֆոն հաշվել է պատերազմի ավարտից հետո ադրբեջանցիները Հայաստանից ու Արցախից 85 գերի են տարել, հետպատերազմյան շրջանում 66 զոհ ունենք, 3 զինծառայող էլ անհետ կորել է: