Լրահոս
Առողջապահական
14:43
02.09.21
60

650 քաղաքացի ծանր վիճակում է. կորոնավիրուսն ավելի վտանգավոր է դարձել

Հայաստանի քովիդ-հիվանդանոցների 1600 մահճակալներից 1400-ը զբաղված է: 650 քաղաքացի ծանր վիճակում է, 126-ը՝ ծայրահեղ ծանր: 51 մարդ շնչում է արհեստական շնչառության սարքով: Դելտա շտամի պատճառով կորոնավիրուսը շատ ավելի վտանգավոր է դարձել երիտասարդների համար: Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարարը հայտնել է, որ 20-28 տարեկան վարակակիրներից մեկը մահացել է և այս պահին էլ մի 18-ամյա երիտասարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: