Լրահոս
Կրթություն և գիտություն
21:04
31.08.21
61

37 հազար առաջին դասարանցի դպրոց է գնացել այսօր

Այսօր 37 հազար առաջին դասարանցու համար հնչել է առաջին զանգը: Նրանց մեկ օր շուտ են կանչել դպրոց, որպեսզի սեպտեմբերի մեկին կուտակումներ չառաջանան, այլապես հնարավոր չի լինի պահպանել հակա-համաճարակային կանոնները:

Փոքրիկներին դպրոցներն ընդունել են առանց հատուկ՝ տոնական միջոցառումերի, լավագույն դեպքում՝ բացօթյա փոքրիկ արարողություն են կազմակերպել:

Դասասենյակներում դիմակ դնելը պարտադիր է: Մայրաքաղաքի թիվ 100 դպրոցում, որտեղ եղել է «Հայլուրի» նկարահանող խումբը, դեռ չգիտեն՝ ամեն օր է դաս լինելու, թե օրումեջ: Նախարարությունը ասել է՝ հնարավոր է սովորական ռեժիմով՝ ամեն օր դաս լինի։