Լրահոս
Իրավական
13:02
20.08.21
78

3 զինծառայողի սպանության դրդապատճառը հավանաբար արժանապատվության նվաստացումն է

Img default alt hy

Սյունիքի զորամասերից մեկում երեք զինվորների սպանության պատճառների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել ArmLur.am-ին:

Ըստ կայքի՝ սպանության կասկածանքով ձերբակալված զինծառայողը իրավապահներին պատմել է, որ պարտքի պատճառով իր ինքնասիրությունը վիրավորել են:

 Օգոստոսի 19-ին զինծառայողը տնակ է գնացել իրեն վիրավորած տղային սպանելու, բայց նա այնտեղ չի եղել:

 3 զինծառայողների մահվան դեպքով Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսել

Արդյունքում,  սպանել է այն երեք զինվորներին, որոնք իմացել են վիրավորանքի փաստի մասին ու փորձել է դիվերսիայի տպավորություն ստեղծել:  Սպանության պատճառի որոշ նուրբ հանգամանքներ կան, որոնք կայքը չի հրապարակում: