Լրահոս
Հայաստան
13:13
04.02.22
136

108 դպրոց դիմել է նախարարություն դասընթացներն ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար

Img default alt hy

Համաճարակով պայմանավորված՝ Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար, «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են նախարարությունից:

«Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց կունենան:

Դպրոցները դիմել են տարբեր ժամկետներով դասընթացները հեռավար անցկացնելու համար: Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա: Հեռավար դասընթացի համար ամենաշատ դպրոցները դիմել են Երևանից:

Կան դպրոցներ նաև մյուս մարզերից Վայոց ձոր, Արմավիր Շիրակ, Տավուշ և այլն»,- պարզաբանել են նախարարության հասարակայնության կապերի և տեղեկատվության վարչությունից:

Դպրոցներն ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնում են, եթե աշխատակազմի ու աշակերտների 10 տոկոսի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Մնացած դեպքերում հեռավար դասընթացի անցնում են մասնակի: