Լրահոս
Քաղաքական
21:12
21.09.21
59

Զոհվածների՝ բերման ենթարկված հարազատներ, ոստիկանական պատ. իշխանությունը Եռաբլուրում պաշտպանվում է. տեսանյութ

Իշխանական էլիտան օրը սկսել է Եռաբլուրից: Կարմիր բերետավորների շարքով պաշտպանված իշխանավորները չեն նկատել բողոքի գործողությունները, պնդել են, թե տեղյակ չեն, որ տհաճ միջադեպեր են եղել:

Ոստիկանները հայհոյել ու բռնության են ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին: Փաշինյանի այցն է վրդովվեցրել մի քանի զոհված զինծառայողների հարզատների: Եռաբլուրում բարձր լսվել է՝ «Նիկո՛լ, պատասխան ես տալու» նախադասությունը:

Իշխող թիմի քաղաքական ընդդիմախոսներն էլ են Եռաբլուրում եղել: «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է՝ այսօրվա իշխանության օրոք անհնար է խոսել ինքնիշխանության մասին: