Լրահոս
Հասարակական
17:38
02.02.22
141

«Զրպարտություն է». Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ «Ծիրանի» ռեստորանի հետ կապ չունի«Զրպարտություն է». Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ «Ծիրանի» ռեստորանի հետ կապ չունի

Img default alt hy

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հերքում է այն լուրերը, թե ինքը կապ ունի Առինջ համայնքում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի հետ: Նա հերքման տեքստ է հրապարակել։

Մամուլում և սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, թե Ռոմանոս Պետրոսյանը շուտով կդառնա Առինջում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի սեփականատերը: Նշվում էր, որ Պետրոսյանը կառավարչի գործը վստահել է եղբորը, իսկ իրական տերը Պետրոսյանն է, թե մեկ այլ, ավելի խոշոր ֆիգուրի ներկայացուցիչ, առայժմ անհայտ է:

«Հրապարակված տեղեկատվությունը, թե իբր ես և իմ ընտանիքն առնչություն ունենք Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի հետ, չի համապատասխանում իրականությանը և զրպարտություն է։ Ի հավելումն, հարկ եմ համարում առանձնահատուկ շեշտել, որ ես որևէ ոլորտում չեմ տնտեսվարում և այդպիսի գործունեություն ծավալելու մտադրություններ չունեմ»,- գրել է նա։

Պետրոսյանի խոսքով` պետական վերահսկողության ոլորտում բարեփոխումների մեկնարկի և օրինականության վերականգնման այս կարևոր փուլում սա որոշ շրջանակների կողմից կանխամտածված շրջանառության մեջ դրվող տեղեկատվություն է։ Այն, ըստ նրա, նպատակ ունի հանրության շրջանում թյուրընկալումներ առաջացնել։