Լրահոս
Արցախ
12:33
27.03.19
158

Զինծառայող է մահացել, եւս մեկը վիրավոր է

Img default alt hy


Զորամասերից մեկի նախկին զինավանում ժամկետային զինծառայող է մահացել, եւս մեկը վիրավոր է: Որպես կասկածյալ ձերբակալվել է նրանց ծառայակիցը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ մահացածը 21-ամյա Արա Գեորգիի Առաքելյանն է: Հրազենային վիրավորում է ստացել Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանը: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ 18-ն անց 30-ի սահմաններում: Քրեական գործ է հարուցված, կատարվում է նախաքննություն: