Լրահոս
Արցախ
21:15
30.09.21
157

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն. օր 4 րդ. 30 սեպտեմբեր.տեսանյութ

Այսուհետ բոլոր առավոտները բացվում էին Արծրունի «հաղթելու ենք» հեշթեգով. Ժամը 08.08-ին նա բացառիկ լուսանկար է հրապարակում՝ ժամը 04:30-ի սահմաններում Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են:

Անշուշտ, հասարակությունն արդեն անվերապահորեն հավատում էր Արծրունի «հաղթելուենք»-ներին, բայց միևնույն է բանավոր խոսքը հիմնավորելու համար ուղեկցող լուսանկարներ ու տեսանյութեր էին անհրաժեշտ: