Լրահոս
Քաղաքական
15:00
15.09.21
48

Ընդդիմության հրավիրած փակ հանդիպումը չի կայացել

Img default alt hy

Խորհրդարանում այսօր չի կայացել ընդդիմության հրավիրած փակ հանդիպումը, որի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության և արտգործ նախարարությունների, ինչպես նաև դատախազության պաշտոնյաները պետք է պատգամավորներին ներկայացնեին Գորիս-Կապան ճանապարհի ճգնաժամը հաղթահարելու իրենց ծրագիրը:

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել ու ստուգել են երեք հայկական բեռնատար

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը այսօր լրագրողներին հայտնել է, որ  իրենց առաջարկը դեռ քննարկում են:

 Ինչպես գիտեք, Հայաստանի միակ  պաշտոնական պարզաբանումը հնչել է երեք օր առաջ:

ԱԱԾ-ն հայտնել է, թե  ռուս սահմանապահների հետ աշխատում են՝ կարգավորել իրավիճակը։ Թե ո՞ր փուլում է այդ աշխատանքը, հայտնի չէ:

Օհանյանը վստահ է՝ իրադրությանն արագ գնահատական տալու և որոշումներ ընդունելու հարցում կաղում է գործող իշխանությունը: