Լրահոս
Հասարակական
23:00
29.05.26
178

Խայտառակ վիճակ ա, աչքերիդ մեջ են լցվում, քայլել չի լինում. մլակները գրոհել են Երևանը

Մայրաքաղաքում լրջագույն խնդրի է վերածվում մլակների դեմ պայքարը: Երևանի բոլոր կետերից են ահազանգում մանր, երկթևանի միջատների առատության մասին: Մասնագետների պնդմամբ՝ բավարար չխնամված ծառերն են մլակների ակտիվացման պատճառը: