Լրահոս
Հասարակական
21:19
28.02.20
80

Ո՞ւմ են ուրախացնում բանակում մահվան դեպքերը. Բանակի հարցերը՝ ԱԺ-ում

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտարարել է, թե Հայաստանում իրավապաշտպաններ կան, որոնք հրճվում են բանակում զինվորների մահվան դեպքերից և քայքայիչ գործունեություն ծավալում զինված ոժերի դեմ: Փոխնախարարը անուններ չի տվել, հայտարարել է, թե հանրությանը շատ լավ հայտնի են այդ մարդկանց անունները: Ի դեպ, իմ քայլական պատգամավորներից մեկը այսօր կոչ է արել արգելել սմարթֆոնների օգտագործումը զորամասերում, քանի որ, ըստ պատգամավորի, հեռախոսի պատճառով եւս լինում են միջադեպեր, նաև մահվան ելքով: Իշխանական պատգամավորի այս հայտարարությունը տարակուսելի է, քանի որ հենց իշխանափոխությունից հետո զինվորներին թույլատրվեց սեփական հեռախոսն ունենալ ծառայության ընթացքում: