Լրահոս
Աշխարհ
12:28
01.04.19
197

Ուկրաինա. Նախ Զելենսկին, ապա՝ Պորոշենկոն

Img default alt hy


Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատարը նախնական տվյալներով շոումեն Վլադիմիր Զելենսկին է: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 30,16%-ը: Երկրորդ տեղում գործող նախագահ Պետրո Պորոշենկոն է: Նա ստացել է ընտրողների մոտ 17 տոկոսի աջակցությունը: Եռյակը եզրափակում է Յուլիա Տիմոշենկոն՝ 13 տոկոսով: Ընտրություններին մասնակցել է մոտ 11 մլն մարդ: Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին: