Լրահոս
Հասարակական
21:02
28.05.26
306

Վերջին ամիսներին միասին անցանք ատելության և իշխանական ճնշումների վտանգավոր ալիքների միջով․ Հայր Ռուբեն

Img default alt hy

Այսօր Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանին եպիսկոպոսական անդրանիկ Սուրբ Պատարագն է մատուցել Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Մասյացոտնի թեմի հոգևորականներ, հյուրեր և բազմաթիվ ուխտավոր հավատացյալներ։

Нет описания фото.

Հընթացս Սուրբ Պատարագի՝ Ռուբեն Սրբազանն իր հայրական պատգամն է հղել ներկաներին՝ մասնավորապես նշելով․

«Ի խորոց սրտի շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, ձեր սիրո, վստահության և աղոթքների համար։ Եպիսկոպոսական առաքելությունն անհնար է իրականացնել առանց ձեր հավաքական հավատքի, և այսուհետ ևս ինձ կոչված եմ զգում ծառայելու Աստծո ժողովրդին՝ որպես վերատեսուչ-հովիվ և հայր ու եղբայր։ Մասյացոտնի թեմի իմ համբուրելի՛ ժողովուրդ, որ առաջին իսկ օրից ինձ՝ իբրև քո առաջնորդի, ընդունեցիր գրկաբաց, ջերմությամբ ու հոգատարությամբ. հավատի և հավատարմության քո կենդանի վկայությունը չարիքի դեմ պայքարի հզոր ազդակ դարձավ ինձ համար՝ ամբողջապես նվիրվելու և մեր Տիրոջ օրինակով «իսպառ սիրելու» հանձնառությամբ։

Возможно, это изображение Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и храм

Առանձնակի խոնարհումս ձեզ, թեմիս քահանա՛ հայրեր և հոգևոր սպասավորնե՛ր. դուք մերօրյա հալածանքների առջև մնացիք անդրդվելի՝ հավատարիմ ձեր ուխտին, սուրբ Թադեի առաքելական գահին և Հայոց Հայրապետին։ Հնագույն շրջանում Աստծո սպասավորներն անցնում էին բաբելական հնոցի, հռոմեական կրկեսի ու առյուծների երախի միջով։ Վերջին ամիսներին մենք միասին անցանք ժամանակի փորձությունների՝ ատելության, համացանցային հարձակումների և իշխանական ճնշումների վտանգավոր ալիքների միջով՝ երբեմն նմանվելով ծովի վրայով քայլող առաքյալին, որը միաժամանակ զգում էր և՛ Քրիստոսի ձեռքի զորությունը, և՛ սուզվելու վտանգը։ Դուք մնացիք կանգուն՝ ձեր թիկունքում զգալով մեր եկեղեցական համայնքների աղոթքն ու զորակցությունը։

Нет описания фото.

Թող Տերը վարձահատույց լինի ձեր հավատարմության, քաջության ու նվիրումի համար, և Մասյացոտնի թեմը մշտապես մնա ջերմեռանդ հավատքի, եկեղեցասիրության և ազգային ոգու ամուր վկայություն»։

Возможно, это изображение Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии

Возможно, это изображение Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и текст