Լրահոս
Իրավական
23:19
05.04.19
175

«Վարչապետը համատեղվել է երկու կերպարի մեջ»

ԱԱԾ տնօրենը հաստատել է՝ Նիկոլ Փաշինյանի մերձավոր ազգականի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար: «Ժողովուրդ օրաթերթը գրել էր՝ վարչապետի ազգականը նրա մորեղբոր որդին է՝ Մամիկոն Հովհաննիսյանը, որը Դիլիջան ազգային պարկի փոխտնօրենն է: Մենք մի քանի անգամ զանգեցինք պարկ, երկու անգամ Հովհաննիսյանին տեղում չգտանք, չասեցին, գործի եկել է, թե ոչ: Եվ միայն երրորդ փորձից հետո մեզ ասացին, որ Հովհաննիսյանը տնօրենի հետ շրջայց է կատարում անտառում: Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի ուշ երեկոյան էր ֆեյսբուքում գրել, որ իր ցուցումի հիման վրա քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի նկատմաբ: Սրանից հետո Հայաստանում սկսեցին քննարկել՝ Փաշինյանը իրավունք ունի՞ ցուցում տալ: