Լրահոս
Հասարակական
11:30
31.05.26
289

Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բախվել են «BMW» մակնիշի և «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պազվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։