Լրահոս
Հայաստան
22:00
03.08.21
77

«Ծա՛փ տվեք, արա՛» ոճով քննարկում ու «թուրքական գործակալի» փնտրտուք ԱԺ-ում

Այսօր ՔՊ-ի ձայներով Ազգային ժողովի փոխխոսնակ ընտրված Ռուբեն Ռուբինյանը հաստատել է, որ մինչեւ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը մի քանի ամիս Թուրքիայում է ապրել: Այդ մասին Ռուբինյանը ասել է ոչ թե այն ժամանակ, երբ որպես թեկնածու ներկայացնում էր իրեն, այլ երբ ընդդիմադիր պատգամավորներն են փորձել այդ մասին տեղեկություններ իմանալ: Ռուբինյանն ասել է, թե «Հրանտ Դինքի» անվան հիմնադրամի հրավերով է գնացել Թուրքիա՝ հետազոտություն արել:

Իսկ արդյոք Ռուբինյանը Թուրքիայում ստացած գիտելիքներն օգատգործե՞լ է 2018-ին՝ հեղափոխություն իրականացնելու համար: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝՝ Ռուբինյանը բացասական պատասխան է տվել: Դաշինքից Արթուր Ղազինյանը, որ իր խոսքով լավ գիտի փափուկ ուժի կիրառման մեթոդները, հայտարարել է, որ ժամանակին ինքն էլ է հիմնադրամից հրավեր ստացել, մերժել է, որովհետեւ կասկածում է, թե ինչ հեռահար խնդիրներ է լուծում այն: