Լրահոս
Տնտեսական
18:45
28.05.26
415

Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու․ գիտե՞ք՝ ինչ է սա նշանակում․ Վահե Դավթյան

Img default alt hy

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրել է.

«Ռուսաստանը մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից ներմուծվող պտղաբանջարեղենային արտադրանքի ներմուծումը, հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»։

Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու՝ մեծ դժվարությամբ գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով: Օկ: Պարզապես հիշեցնեմ, որ Թուրքիան Եվրոպայում բացարձակ առաջատար է գյուղատնտեսական արտադրության ծավալով: 2023 թ․ տվյալներով այն կազմել է 68,9 մլրդ ԱՄՆ դոլար։

Գյուղատնտեսությունը Թուրքիայի ՀՆԱ-ի մոտ 7%-ն է և ապահովում է աշխատուժի շուրջ 20%-ը։

2002-2024 թթ. Թուրքիայի գյուղատնտեսական ՀՆԱ-ն աճել է 25-ից մինչև 74 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ արտահանումը՝ 3,8-ից մինչև 32,6 մլրդ։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ գյուղատնտեսական արտադրության ծավալով 2023 թ.-ին Թուրքիան աշխարհում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ առաջինը՝ առաջ անցնելով Ռուսաստանից և Ֆրանսիայից։

Գիտե՞ք՝ ինչ է սա նշանակում:

Այս ամառ լավ էժան միրգ ու բանջարեղեն կուտենք: Իսկ հետո կսկսվի ամենահետաքիքիրը:

Հայաստանի գյուղատնտեսությունը, կորցնելով արտահանման և իրացման կոմերցիոն հենակետերը, դադարելու է լինել մրցունակ տնտեսական հատված՝ անցնելով կայուն ներկրման ռեժիմի:

Բարդ չէ կռահել՝ որտեղից»: