Լրահոս
Հայաստան
09:23
20.09.21
54

«Թուրքն ո՞վ ա, որ մեր սահմանին ինձ ասի գյալ-գյալ». Սյունիքում ապրում են՝ «նամուսի գերի». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության 30-րդ տարեդարձն էր: Հայաստանի խորհրդարանի նախագահը Ստեփանակերտում չէր, զվարճանում էր հունական մի լողափում` ըստ համացանցում լայնորեն տարածված այս տեսանյութի:

Օմբուդսմենը զեկույց էր հրապարակել, որում նկարագրում էր հայ գերիների խոշտանգումները Բաքվի բանտերում: Այդ նկարագրության բարձրաձայնումից հետո խորհրդարանում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե չի հասկանում հնարած տեսարանների իմաստը: Մեկ շաբաթից 44-օրյա պատերազմի առաջին տարելիցն է:

Մենք դեռ չգիտենք, թե քանի զոհ ենք տվել այդ պատերազմում, քանի մարդ է գերեվարվել: Վաղը չէ մյուս օրը՝ հանրապետության հրապարակում կազմակերպվելու է գունագեղ տոնակատարություն: Վաղը չէ մյուս օրն է Հայաստանի Սովետական Միությունից անկախանալու 30-րդ տարեդարձը: Դեռ չհստակեցված մեր պետական սահմանները գծվում են՝ ըստ սովետական քարտեզների: