Լրահոս
Աշխարհ
22:28
03.08.21
75

Թուրքիայում անտառային հրդեհներն արդեն շուրջ 10 կյանք են խլել

Աշխարհում կլիմայական ճգնաժամ է ու ըստ փորձգետների՝ Թուրքիան աղետալի վիճակում է: Արդեն 6-րդ օրն է՝ այդ երկիրը պայքարում է հրդեհների դեմ: Կրակը ավերածություններ է արել թուրքական 30 նահանգում:

Պաշտոնական տվյալով՝ հրդեհները 10 մարդու մահվան պատճառ են դարձել, մոտ 1000 բնակիչ վիրավորվել է, 27-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ահռելի տարածքներ կուլ տված կրակի դեմ պայքարում են ոչ միայն Թուրքիայի, այլև Խորվաթիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից ուղարկված հրշեջ-ինքնաթիռները: