Լրահոս
Աշխարհ
10:37
22.09.21
62

Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին. Էրդողան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ամբիոնից, դիմելով համաշխարհային հանրությանը, հայտարարել է, որ «կարևոր քայլեր են ձեռնարկվել Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար», գրում են թուրքական լրատվամիջոցները:

Խոսելով Արցախյան 44-օրյա պատերազմի մասին՝ նա ասել է, որ «Ադրբեջանը, օգտվելով «արտաքին ագրեսիայից» (չակերտները՝ Խմբ.) պաշտպանվելու իր իրավունքից, իրականացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չկատարված բանաձևերը և վերջ դրել «իր հողերի օկուպացիային» (չակերտները՝ Խմբ.)»:

«Այս իրադարձությունը հնարավորությունների պատուհաններ է բացել տարածաշրջանում մշտական խաղաղության վերականգնման համար: Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին»,-ասել է նա: