Լրահոս
Միջազգային
15:05
30.09.21
51

Թուրքիան և Ուկրաինան համատեղ բայրաքթար կարտադրեն. Զելենսկին երախտապարտ է Էրդողանին. տեսանյութ

Ուկրաինան ու Թուրքիան «Բայրաքթար» անօդաչու սարքերի արտադրության և համատեղ ուսուցման վերաբերյալ համագործակցություն են սկսել:

Հուշագիրը ստորագրել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը և «Բայրաքթար» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը: Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Ես երախտապարտ եմ նախագահ Էրդողանին: Սա իսկական աջակցություն է Ուկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը»,- ասել է նա: