Լրահոս
Հայաստան
21:16
16.09.21
50

Թշնամուն թողնելով Սյունիք՝ Փաշինյանը «պաշտպանել է ՀՀ տարածքային ամբողջականությունը»

«Ֆեյք նյուզի» դասական օրինակ. փորձագետներն այսպես են գնահատում Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի պնդումները, թե Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանների նկարագրությունը տրվել է դեռևս 2010թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:

Մինչդեռ, այդ օրենքը ընդունվել է 1995 թվականին, իսկ 2010-ին, օրենքում պարզապես արվել են լրացումներ, որոնցով՝ ամենևին էլ չի որոշվել Ադրբեջանի պետական սահմանը: «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը որևէ կապ չունի պետական սահմանների ճշգրտման հետ: Պետական սահմանների հարցը կարգավորում է մեկ այլ օրենք, որին երբեք հղում չի անում Փաշինյանը:

«Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն, սահմանի տեղորոշումը և փոփոխումը կատարվում է միջազգային պայմանագրերով: Սա նշանակում է, որ հայ- ադրբեջանական սահմանը տեղորոշելու համար պետք է միջպետական պայմանագիր կնքած լինեին Երևանն ու Բաքուն: Այնինչ, այդպիսի պայմանագիր՝ Փաշինյանի իշխանությունը գոնե հրապարակային չի ստորագրել Ադրբեջանի հետ: