Լրահոս
Հայաստան
14:55
03.08.21
116

«Թավշյա հեղափոխությունը թուրքական պրոյե՞կտ էր». Հարց՝ ՔՊ-ականին

ՔՊ-ն միաձայն Ազգային ժողովի փոխխոսնակ է ընտրել Ռուբեն Ռուբինյանին: Ինչպես Ալեն Սիմոնյանի դեպքում, խորհրդարանական ընդդիմությունը Ռուբինյանի ընտրության փակ-գաղտնի  քվեարկությանն էլ չի մասնակցել: Ավելի վաղ,  երբ  խորհրդարանի ամբիոնից ներկայացվել է Ռուբինյանի կենսագրությունը՝՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանը հայտարարել է, որ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում առաջադրված  Ռուբինյանը իր կյանքի որոշակի հատված անցկացրել է Թուրքիայում: Ռուբինյանը հաստատել է՝՝ հեղափոխությունից առաջ մի քանի ամիս ապրել ու հետազոտություն է արել Թուրքիայում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հետաքրքրվել է, թե արդյոք  Թուրքիայում ստացած գիտելիքները ներդրվե՞լ են 2018-ին, այսպես կոչված թավշյա հեղափոխություն իրականացնելու համար: