Լրահոս
Միջազգային
23:20
31.05.26
294

Թեհրանը կարող է չընդունել Թրամփի նոր պայմանները. Իրանը հանդես կգա սեփական ուղղումներով

Img default alt hy

Իրանը կներկայացնի իր ուղղումները ԱՄՆ-ի հետ համաձայնագրի տեքստում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձի փոփոխություններ կատարել դրանում: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, Թրամփի կողմից համաձայնագրի տեքստում որևէ փոփոխություն կատարելը բնավ չի նշանակում, որ Թեհրանը դրանք ավտոմատ կերպով կընդունի. անպայմանորեն կհետևի Իրանի արձագանքը: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է նաև այն տարբերակին, որ համաձայնագիրը չստորագրվի:

Կիրակի օրը The New York Times թերթը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ համաձայնագրի համար ավելի կոշտ պայմաններ է առաջադրել: Ըստ պարբերականի՝ թարմացված պայմաններն ուղարկվել են իրանական կողմին: