Լրահոս
Աշխարհ
17:33
28.03.19
206

Ճապոնիան նոր կայսր կունենա

Img default alt hy

Ճապոնիան ապրիլի 1-ին կհայտարարի նոր ժամանակաշրջանի մասին: Երկիրը պատրաստվում է Կայսր Ակիհիտոյի գահընկեցությանը այս տարվա վերջին:

Ներկայիս Հեյսեյ դարաշրջանը սկսվել էր 1989 թվականին, երբ Ակիհիտոն ժառանգեց հոր՝ Հիրոհիտո կայսեր գահը, ով ղեկավարել է Շովա ժամանակաշրջանում եւ հայտնի է եղել որպես Շովա Կայսր:

Ակիհիտոն շուտով կկոչվի Հեյսեյ կայսր եւ կդառնա Ճապոնիայի վերջին 200 տարվա պատմության մեջ առաջին կայսրը, ով հրաժարվում է գահից: Մայիսի 1-ին նա կթագադրի իր որդուն՝ Նարուհիտոյին, ով կդառնա 126-րդ կայսրը, տեղեկացնում է BBC–ն: