Լրահոս
Հասարակական
22:40
08.04.19
165

«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց. աշխատողները բողոքում են

Գյուղմթերքի ամենամեծ արտահանող Սպայկա ընկերության տնօրենին դատարանը այսօր որոշել է կալանավորել: Ընկերության հարյուրավոր աշխատակիցներ առավոտյան փակել էին Տիգրան Մեծ փողոցը և չէին թողնում տնօրենին կալանավայր տանող մեքենային շարժվել: Ոստիկանության հետ բախումներ են եղել, մեկ հոգի բերման է ենթարկվել: 
4 ամիս առաջ պետությունը Սպայկա ընկերությանը նոր տեխնիկա ներմուծելու համար՝ ազատել էր մաքսատուրքից, այժմ նույն ընկերությանը պետությունը մեղադրում է 7 միլիարդ դրամից ավելի մաքսատուրք ու հարկ չվճարելու համար: Ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը ՊԵԿ-ի գործողությունները համարում է հետապնդում իր նկատմամբ: