Լրահոս
Իրավական
17:19
05.04.19
286

«Սպայկա»-ի գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Img default alt hy

 


Սպայկա ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի հարկերից չարամտորեն խուսափելու համար: Նա ձերբակալված չէ: ՊԵԿ-ը միջնորդել է կալանավորել նրան, դատարանն այսօր կորոշի, թե ինչ խափանման միջոց ընտրի: ՊԵԿ քննչական վարչությունը պարզել է, որ Սպայկայի տնօրենը այլ ընկերության անունով 2015-2016 թթ.-ին եվրոպական տարբեր երկրներից Հայաստան է ներմուծել միրգ-բանջարեղեն, բայց դրանք ներակայցրել այլ ապրանքի անվան տակ, որոնք չեն հարկվում: Ընդ որում, մինչև Հայստանի սահման այլ երկրների մաքսավորներին ընկերությունը ներկայացրել է իրական տվյալներ, իսկ Հայաստանի մաքսակետում՝ կեղծ փաստաթղթեր: Արդյունքում միայն մեկ տարում պետական բյուջե չի վճարվել ավելի քան 7 մլրդ դրամ: