Լրահոս
Աշխարհ
16:21
27.03.19
167

Սիրիացի փախստականները կհեղեղեն Եւրոպան

Img default alt hy

Լիբանանը այսօր օթեւան է տվել մոտ 1,5 միլիոն սիրիացի փախստականների, որի շնորհիվ երկրի տնտեսական վիճակը վատթարացել է: Հետեւաբար, հնարավոր է, որ շուտով փախստականները բռնեն Եւրոպայի ճանապարհը: Այս մասին Լիբանանի նախագահ Միշել Աունը ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ:  

«Մենք ապաստանում ենք մոտ 500,000 պաղեստինցի եւ 1,5 միլիոն սիրիացի փախստականների: Դա շատ մեծ թիվ է մեր երկրի համար», ասել է Աունը եւ հավելել, որ Եւրոպան անմիջականորեն հետաքրքրված է փախստականների խնդիրներին լուծումներ տալու հարցում եւ, քանի որ, Լիբանանի սոցիալական վիճակը փախստականներին այլեւս չի բանվարարում, նրանք կբռնեն Եւրոպա տանող ուղին, տեղկացնում է Tass–ը: