Լրահոս
Արցախ
11:21
10.08.21
42

«Շուշիից մուղամ լսելը հաճելի՞ է, իսկ երբ Արցախի հրապարակից երգում են հիմնը, մե՞ղք է»

Ստեփանակերտում մենահամերգի չեղարկումից հետո երգիչ Անդրեն հրապարակ է դուրս եկել, որ աղոթի արցախցիների հետ, միասին գոնե Արցախի հիմնը երգեն: Համերգը չեղարկվեց, երբ անհետ կորած զինծառայողի հայրը պատռեց Անդրեի համերգի պաստառը:

Շուշիից լսվող մուղամի ձայնը Ստեփանակերտից հնչող շարականով խլացնել ցանկացող արցախցի երաժիշտն ասել է, որ մեկ ամիս առաջ էր համերգի մասին հայտնել Արցախի իշխանությանն ու մերժում չէր ստացել: Համացանցում լուսանկար է տարածվել, որտեղ Անդրեն ջերմ զրուցում է համերգի պաստառը պատռած տղամարդու հետ: Անհետ կորած զինծառայողի հայրն ասել է, որ չգիտի, թե ով է պաստառը պատռելու տեսանյութը Անդրեի դեմ օգտագործել: