Լրահոս
Առողջապահական
11:21
29.03.20
97

«ՍեՒ-սպիտակ» կարանտին. Կորոնավիրուսը «բուժում է» անտարբերությունը

Ինտերնետում չափազանց վտանգավոր ֆլեշմոբ է տարածվում: Երիտասարդները լիզում են ամեն ինչ, նույնիսկ զուգարանակոնքը ցույց տալու համար, որ իրենք չեն վախենում կորոնավիրուսից: Այդ կադրերը քննարկում են աշխարհի ամենահայտնի թոք-շոուներում: Խիստ քննադատում ու բժիշկներին կոչ անում չզբաղվել այդ մարդկանց բուժմամբ: Համընդհանուր մեկուսացման պատճառով, կտրուկ ավելացել են նաեւ ընտանեկան բռնությունները: Սակայն հոգեբանների մի մասը շատ լավատես է եւ կարծում է, որ համաճարակը հաղթահարելուց հետո, աշխարհում հարաբերությունների ավելի մարդկային մշակույթ է ձեւավորվելու: