Լրահոս
Իրավական
11:09
28.03.19
198

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրենի դատական նիստը հետաձգվեց


Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դատական նիստը ևս մեկ անգամ հետաձգվեց: Պատասխանող կողմը ներկայացրել էր ապացույցներ, որոնց ծանոթանալու համար հայցվոր կողմը ժամանակ խնդրեց: Ապացույցները լրատվական կայքերից հրապարակումներ էին, իսկ թե ինչ պիտի դրանք ապացուցեին, պատասխանող կողմը կասի դատական քննության ժամանակ: Դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 23-ը, իսկ լրագրողների հետ շփվել հրաժարվեցին: