Լրահոս
Միջազգային
21:36
29.09.21
71

Սառը շփում, ջերմ խոսքեր. Պուտինն ու Էրդողանը «սովորել են փոխզիջումներ գտնել». տեսանյութ

Կարևոր որոշումներ կայացնելու հույսով՝ Պուտինի հետ հանդիպման մեկնած Թուրքիայի նախագահին Սոչիում դիմավորել է Կրասնոդարի նահանգապետի տեղակալը:

Այդպիսի ընդունելության, ըստ վերլուծաբանների, Էրդողանը արժանանում է Ղրիմի մասին իր սադրիչ հայտարարության պատճառով: Արցախի մասին Պուտինն ու Էրդողանը հենց զրույցի սկզբում են խոսել: «Ղարաբաղում կայունության լրջագույն երաշխիք է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը»,- ասել է Պուտինը: