Լրահոս
Աշխարհ
00:41
28.06.19
147

Ռուսների աղմկոտ վերադարձը Ստրասբուրգ

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության իրավունքները վերականգնելուց հետո միանգամից 7 երկիր սպառնում է դուրս գալ կազմակերպությունից: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ նման բան, այնուամենայնիվ, տեղի չի ունենա: Այդ երկրների պատվիրակությունները երեկ դադարեցրել են մասնակցությունը ԵԽԽՎ ամառային նստաշրջանին և վերադարձել իրենց երկրներ՝ խորհրդակցությունների: Ռուսաստանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկվել էր 2014-ի ապրիլին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և Ղրիմը Ռուսաստանին վերամիավորելու պատճառով: