Լրահոս
Իրավական
15:50
18.09.21
42

ՌԴ քաղաքացին Երևանում կոտրել է բանկի պատուհանը և մտել ներս

Երևանում Ռուսաստանի քաղաքացին բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս: Դեպքը տեղի է ունեցել այսօր լուսաբացից մոտ մեկ ժամ առաջ: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի բանկերից մեկի անվտանգության ազդանշանը միացել է։ Դեպքի վայր հասած ոստիկանները վնասազերծել են տղամարդուն: