Լրահոս
Տնտեսական
09:56
29.05.26
457

ՌԴ-ում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը

Img default alt hy

Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը։ «Ռոսպոտրեբնադզորը» հրահանգ է տվել «Անկեղծ նշան» պետական պիտակավորման համակարգի օպերատորին՝ կասեցնելու դրանց վաճառքը, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Պատճառը արտադրողի կողմից պարտադիր տեխնիկական կարգավորման պահանջների խախտումն է։

2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանում արգելափակվել է «Ջերմուկի» 38,4 միլիոն շշի վաճառքը՝ ինչպես մանրածախ, այնպես էլ առցանց վաճառքում։