Լրահոս
Առողջապահական
19:53
01.10.21
91

Քովիդ թեստի պահանջը գործատու-աշխատող խնդիրներ է առաջացնում. տեսանյութ

Առողջապահության նախարարության անփույթ աշխատանքի պատճառով, հազարավոր չվակցինացված աշխատողներ շտապել էին մինչև հոկտեմբերի 1-ը քովիդ թեստ հանձնել ու միայն երեկ պարզ դարձավ, որ թեստի պարտադրանքը գործելու է հոկտեմբերի 14-ից:

Քաղաքացիները դժգոհում են՝ եթե դեռ երկու շաբաթ ժամանակ կար, ինչո՞ւ այդ մասին չհայտարարվեց ավելի շուտ, որպեսզի ավելորդ ծախսից խուսափեին և հիմա պահանջում են, որ գործատուն փոխհատուցի: