Լրահոս
Իրավական
19:10
03.04.19
172

Քոչարյանի կալանքի պայմանները

Img default alt hy


Մամուլը այսօր գրեց, թե Ռոբերտ Քոչարյանի կալանքի պայմանները թեթևացրել են: Նրա թոշակային քարտի հաշվեհամարի վրա դրված կալանքը հանվել է, տրամադրել են համակարգիչ, հարազատների հետ հանդիպումներն ու հեռախոսազրույցները մասամբ թույլատրել են: Հայլուրին երկրորդ նախագահի փաստաբանական խմբից հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանին թույլատրել են փոխանցել ընդամենը iPad՝ համացանցի և կապի այլ միջոցների անհասանելիությամբ: Այսօր Քոչարյանին մոտ է ցանկացել գնալ 2 ու կես տարեկան թոռնիկը, բայց արգելել են: