Լրահոս
Հայաստան
22:11
06.08.21
57

«ՔՊ»-ն մերժեց Արցախի հարցով աժ հանձնաժողով ստեղծելու առաջարկը

8-րդ գումարման խորհրդարանը, որ միայն այսօր հաջողեց ընդդիմադիր փոխխոսնակ ընտրել «Հայաստան» խմբակցության թեկնածու Իշխան Սաղաթելյանին, մշտական հանձնաժողովներ է ստեղծում։

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկել են Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ձևավորել աշխարհին ուղերձ հղելով, որ հայկական առաջին պետությունն Արցախի մասին չի մոռացել, ձեռքերն Արցախից չի լվացել: 44-օրյա պատերազմի ավարտից մոտ 9 ամիս է անցել, բայց Նիկոլ Փաշինյանը դեռ ոչ մի անգամ չի մեկնել Արցախ:

Ընդդիմությունը վստահ է, որ նման վարչապետի քաղաքական թիմում պետք է շահագրգռված լինեին գոնե հանձնաժողով ստեղծելով ցույց տալ, թե Արցախը արժեք ունի իրենց համար: Բայց ՔՊ-ականները չեն ցանկացել ձևավորել նման հանձնաժողով: