Լրահոս
Հայաստան
21:30
04.08.21
47

ՔՊ-ի պողպատե մանդատը ծնգում է, «Նիկոլենք» բառը աղմուկ է հանում. ԱԺ նիստը

Հայաստանի նոր խորհրդարանում երրորդ օրն է նյարդերի պատերազմ է: Քպ-ական մեծամասնությանն ակնհայտ դուր չի գալիս Փաշինյանի ղեկավարման տարիների մասին ընդդիմադիրների սուր քննադատությունը: Ելույթները, հարց ու պատասխանները պարբերաբար ընդհատվում են լեզվակռիվներով:

Այսօր առավոտից Ազգային Ժողովը քննարկում էր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը խորհրդարանի երրորդ փոխնախագահի պաշտոնում: Չնայած իշխանություն-ընդդիմություն գերլարված հարաբերություններին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քպ-ականները պատրաստվում են կողմ քվեարկել Սաղաթելյանի թեկնածությանը, որպեսզի սահմանադրական ճգնաժամ չառաջանա: Քվերակությունը վաղն առավոտյան է: